Նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի կարգադրությամբ Վենեսուելայի հաշվեհամարներից 30 մլրդ դոլար հափշտակելու մասին

09:31   24 Մարտ 2019    163

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարգադրությամբ երկրի արտասահմանյան հաշվեհամարներից ավելի քան 30 մլրդ դոլար են հափշտակել։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը։ Տվյալ հայտարարությամբ նախարարը հանդես է եկել Կարակասում մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Վերջին 2 ամսում ավելի քան 30 մլրդ դոլար է հափշտակվել»,-ասել է Ռոդրիգեսը։ Նրա պնդմամբ՝ մի շարք արտասահմանյան բանկերից Վենեսուելայի ակտիվների դուրս բերումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները