Թաիլանդում խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվտանգության տարօրինակ միջոցառումներ են սահմանել

09:46   24 Մարտ 2019    167

Այսօր Թաիլանդում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։

Վարչապետի պաշտոնի համար կպայքարի 68 թեկնածու՝ 44 կուսակցությունից։ Ընտրողների համար սահմանված կարգ է՝ չկայանել ավտոմեքենաները ընտրատեղամասերի մերձակայքում, գրում է Bangkok Post-ը։

Ընտրությունները տեղի են ունենում 2011-ից ի վեր առաջին անգամ։ Ընտրատեղամասերն աշխատում են տեղի ժամանակով մինչև 17։00-ն։ Թաիլանդի 69 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 51․4 մլն-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գլխավոր պահանջներից է ընտրատեղամասերի կայանատեղիներում անձնական ավտոմեքենաները, մոտոցիկլետները կայանելը թույլ չտալը։ Այդպիսի որոշում է կայացվել երկրի հարավում և կգործի միայն ընտրությունների ժամանակ։ Հայտնի չէ, թե ինչպես դա կնպաստի անվտանգությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները