Նորվեգիայի ափերի մոտակայքում զբոսաշրջային նավ է վթարվել. 260 ուղևոր տարհանվել է

10:36   24 Մարտ 2019    165

Նորվեգիայի արևմտյան ափերի մոտ մարտի 23-ին վթար է տեղի ունեցել Viking Ocean Cruises ընկերության կրուիզային նավի հետ:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վթարի ենթարկված նավում 1300 ուղևոր է գտնվել: Նշվում է, որ նավը վթարային իրավիճակում է հայտնվել ուժեղ քամիների պատճառով շարժիչի խափանման հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղղաթիռները և փրկարարական նավերն արդեն մեկնել են դեպքի վայր՝ ուղևորներին տարհանելու և ցամաք հասցնելու համար: Արդեն իսկ 260 հոգի տարհանվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները