Ամբոխը սուլոցներով է դիմավորել Մեքսիկայի նախագահին Մեխիկոյում բեյսբոլի մարզադաշտի բացման ժամանակ

12:00   24 Մարտ 2019    141

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որն աննախադեպ ժողովրդականություն էր վայելում ընտրվելուն հաջորդող առաջին ամիսների ընթացքում, այսօր՝ բեյսբոլի մարզադաշտի բացման արարողության ժամանակ, ենթարկվել է հանրային սուլոցների, հաղորդում է Reuters-ը:

Մեխիկոյի Կարմիր սատանաներ թիմի մարզվելու վայր դարձած մարզադաշտի բացման երեկոյան արարողությանը ամբոխը սուլոցներով է դիմավորել նախագահին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ դեռ պարզ չէ՝ ինչու է դա տեղի ունեցել: Ինքը՝ երկրի նախագահը, բացման կապակցությամբ իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ այստեղ ներկա են «ֆիֆի» թիմի երկրպագուները: Լոպես Օբրադորն ընտրվել էր որպես Մեքսիկայի նախագահ անցյալ տարի հուլիսին:

Նախագահության 5 ամիսների ընթացքում նա ենթարկվել է կտրուկ քննադատության, մասնավորապես, տնտեսական քաղաքականության համար, որը չի ընդունվում բնակչության առավել ապահովված շերտերի կողմից: Հատուկ քննադատության է ենթարկվել մասամբ կառուցված օդանավակայանի շինարարության չեղարկումը անցած տարվա հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները