ԱՄՆ-ի սատանայական խամաճիկը ցանկանում է ինձ սպանել. Մադուրո

12:17   24 Մարտ 2019    167

Շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին եւ ընդդիմության առաջնորդ ու իրեն անօրինաբար նախագահ հռչակած Խուան Գուայդոյին իր սպանության ծրագիրը նախապատրաստելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական հեռուստատեսությամբ Վենեսուելայի նախագահի ելույթին:

«Ամերիկյան իմպերիալիզմը ցանկանում է սպանել ինձ: Մենք բացահայտել ենք ծրագիրը, որը սատանայական խամաճիկը ղեկավարում էր անձամբ ինձ սպանելու նպատակով: Մենք ապացույցներ ունենք, որ նրանք չեն կարողացել եւ չեն կարողանա հաղթել մեզ, քանի որ մենք պաշտպանված ենք մեր աստծո կողմից»,-հայտարարել է Մադուրոն իր կողմնակիցների առջեւ ելույթի ունենալիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սատանայական խամաճիկ» ասելով՝ նա նկատի ուներ Գուայդոյին: Հունվարի 21-ին՝ Մադուրոյի երդմնակալությունից կարճ ժամանակ անց, Վենեսուելայում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցերը նրա դեմ:

Ընդդիմության ներկայացուցիչ, Ազգային ժողովի խոսնակ Գուայդոն ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ի հետ մեկտեղ Արեւմուտքի մի շարք երկրներ ճանաչել էին Գուայդոյին որպես երկրի ղեկավար: Իր հերթին, Մադուրոն անվանել էր Խորհրդարանի ղեկավարին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանն ու մի շարք այլ երկրներ սատարել էին Մադուրոյին՝ որպես լեգիտիմ նախագահի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները