Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է տարեց տղամարդկանց, ովքեր բանկ են կողոպտել

12:28   24 Մարտ 2019    136

Իսպանիայում ոստիկանները երկու տարեց տղամարդու են ձերբակալել, որոնք երկու անգամ հարձակում են գործել Բարսելոնայի բանկի վրա և ծրագրել կողոպտել Մադրիդի բանկը։

Ձերբակալվածները 80 և 73 տարեկան են։ Այս մասին հաղորդում է տարածել Իսպանիայի ազգային ազգային ոստիկանությունը։ Նշվում է, որ կողոպուտները տեղի են ունեցել միևնույն սցենարով՝ 2 ամիս տարբերությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զինված թոշակառուները ներխուժել են բանկեր և զենքով սպառնալով՝ աշխատակիցներին ստիպել իրենց տալ չհրկիզվող պահարանների պարունակությունը։ Հետո նրանք կապել են բանկերի աշխատակիցների և այցելուների ձեռքերն ու հեռացել հասարակական տրանսպորտով։

Առաջին դեպքում նրանց հաջողվել է 32 հազար եվրո հափշտակել, երկրորդ դեպքում՝ 45 հազար։ Նշվում է, որ տղամարդիկ ևս մեկ հանցագործություն են ծրագրել, այս անգամ՝ Մադրիդում, սակայն ձերբակալվել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները