Ճապոնիային զգուշացրել են կայսեր՝ գահից հրաժարվելու 10-օրյա տոնակատարության հետևանքով սպասվող ճգնաժամի մասին

12:58   24 Մարտ 2019    156

Ճապոնիայում բանկերը և բրոքերները վախենում են արժույթի տատանումներից և դրամական պահանջարկի կտրուկ աճից Ճապոնիայի կայսր Աքիհիտոյի՝ գահից հեռանալու 10-օրյա տոնակատարության առթիվ, գրում է The Financial Times թերթը:

Նշվում է նաև, որ արժեթղթերի առևտրային կազմակերպությունները մտահոգված են այն բանի վրա, թե իրենց հաճախորդները ինչ կանեն արտաքին շուկայում խնդիրներ առաջանալու դեպքում, եթե նրանք, օրինակ, ցանկանան բաժնետոմսեր վաճառել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթի տվյալներով, նման խնդիրներից խուսափելու համար մի շարք բրոքերային ընկերություններ արդեն հայտարարել են, որ պատրաստ են 2 օր աշխատել տասը պաշտոնական հանգստյան օրերի ընթացքում:

Բացի այդ, բանկերին կոչ են արել նախօրոք զբաղվել բանկոմատներով, որպեսզի դրա պատճառով երկրում դրամական խնդիրներ չառաջանան: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիտոյի հրաժարականը նախատեսված է 2019 թ. ապրիլի 30-ին։ Հաջորդ օրը գահ կբարձրանա թագաժառանգ Նարուհիտոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները