Ուղեղի քաղցկեղով հիվանդները խոսում են հիվանդության «աննկատ» ախտանիշների մասին

13:05   24 Մարտ 2019    182

Հիվանդները, ովքեր ախտորոշվել էին ուղեղի քաղցկեղով, հիվանդության ախտանիշներ նշեցին, որոնք սկզբում անտեսել էին:

Այսպիսով, հիշողության, հավասարակշռության հանկարծակի կորուստը, աչքերի լարվածությունն ու հոգնածությունը, շատերը վերագրում են տարիքին կամ ծանր աշխատանքին: Միևնույն ժամանակ, մարդիկ խուսափում են գնալ հետազոտության՝ մտածելով, որ չափազանցում են իրենց խնդիրները, գրում է «PLOS One» ամսագիրը, վկայակոչելով Լոնդոնի Թագավորական քոլեջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խոսելիս թվում էր, լեզուս թլվատ է, բայց դա մի քանի վայրկյանից մեկ րոպե տևեց, հետո անցավ»,- ասում է 41-50 տարեկան տարիքային խմբի հիվանդը: «Բժիշկների աշխատանքը շատ է, չեմ ուզում նրանց զուր անհանգստացնել, ասենք՝ ասել, թե քեզ մոտ դեժավյուի զգացողություն կա, հետո ինչ որ հոտեր ես զգում», – ավելացրեց մեկ այլ հիվանդ:

Հետազոտողները նշում են, որ շատ հիվանդներ դիմում են բժիշկներին, երբ վիճակն այնքան է բարդացել, որ կաթված կամ դեմենցիա է հիշեցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: PLOS-One  


Վերնագիրի այլ պիտակները