Ռումինիայում կալանավորել են Մեծ Բրիտանիայի ամենաորոնվող հանցագործներից մեկին

14:34   24 Մարտ 2019    209

Ռումինիայում կալանավորել են 31-ամյա Շեյն Օ՛Բրայանին, որը Մեծ Բրիտանիայի ամենաորոնվող հանցագործների ցուցակում էր՝ հայտնում է Life-ը։

Լոնդոնի ոստիկանությունը փնտրում էր տղամարդու՝ կապված Ջոշ Հենսոնի սպանության հետ, որը 2015թ․ հոկտեմբերին տեղի էր ունեցել մայրաքաղաքի Հիլինգտոն շրջանի բարերից մեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շուտով Օ՛Բրայանը լքել էր Բրիտանիայի տարածքը՝ դառնալով «միջազգային որոնման օբյեկտ»։ Տղամարդուն ձերբակալել են Ռումինիայի ազգային ոստիկանության աշխատակիցները։ Շուտով կսկսվի Լոնդոնին նրա արտահանձնման գործընթացը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները