Աֆրիկայում մոլեգնող ցիկլոնի հետևանքով ավելի քան 700 մարդ է մահացել

15:42   24 Մարտ 2019    156

Աֆրիկայի հարավարևելյան շրջաններում մոլեգնող «Իդայ» արևադարձային ցիկլոնը աղետալի հետևանքների է հանգեցրել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Մոզամբիկում 417 մարդ է զոհվել, Զիմբաբվեում՝ 259, Մալավիում՝ 56: Այս մասին մարտի 23-ին հայտնել է տեղի եղանակային պայմանների պատճառով տեղի ունեցած աղետներին հետևող աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն մեծանալ: Տարերային աղետի հետևանքով ավելի քան 1.7 մլն մարդ է տուժել: Տարբեր շրջաններում տասնյակ հազարավոր տներ են ավերվել: Խափանվել է էլեկտրականության և ջրամատակարարումը: Վտանգի տակ են գտնվում է 65 000 բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները