Թրամփը հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում ԴԱԻՇ-ի ջախջախման մասին

16:25   24 Մարտ 2019    189

ԱՄՆ-ը, դաշնակիցների հետ միասին, Սիրիայի եւ Իրաքի տարածքները 100 տոկոսով ազատագրել է ԴԱԻՇ-ի զինյալներից։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։ Նա հավելել է, որ «պարբերաբար այդ տականքները զգացնել կտան իրենց մասին, սակայն նրանք կորցրել են ողջ հեղինակությունը եւ ուժը», իսկ ԱՄՆ-ը կպահպանի «զգոնությունը եւ կպայքարի, քանի դեռ ԴԱԻՇ-ն վերջնականապես պարտություն չի կրել», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մարտի 22-ին Սպիտակ տան ներկայացուցիչն ասել էր, որ ԴԱԻՇ-ն այլեւս չի վերահսկում իրավիճակը Սիրիայի տարածքում։ Փետրվարի սկզբին Թրամփը «կանաչ լույս» էր տվել իր գեներալներին, որ վերջնականապես ոչնչացնեն Իրաքի զինյալներին։

ՄԱԿ-ի տվյալներով, ԴԱԻՇ-ն դեռեւս ունի 50-300 մլն դոլար ֆինանսական միջոցներ եւ 14-18 հազար զինյալներ, որոնցից 3000-ը արտասահմանցիներ են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները