Գիտնականները հայտնաբերել են 518 մլն տարեկան անողնաշարավորների քարացուկներ

18:07   24 Մարտ 2019    342

Չինացի հնէաբանները հնչեղ բացահայտում են կատարել. գետի ափին նրանք հայտրաբերել են անողնաշար կենդանիների քարացուկներ, որոնք շուրջ 518 մլն տարեկան են, հաղորդում է BBC News-ը:

Տվյալ գտածոն արժեքավոր է, քանի որ այն անողնաշար կենդանիների բացառապես հնագույն քարացուկ է. դրանց պահպանման հավանականությունը բավականին փոքր է՝ ի տարբերություն ողնաշարավորների քարացուկների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արժեքավոր գտածոները, որոնք ստացել են Qingjiang biota (Ցինզյանի բիոտա) ընդհանուր անվանումը, հայտնաբերվել են Դանշույ գետի ափին՝ Հուբեյ նահանգում:

Գիտնականները հավաքել են որդերի, մեդուզաներին, ծովային ակտինիաների եւ ջրիմուռների ավելի քան 20 հազար նմուշներ, ընդ որում՝ ավելի վաղ այդ կենդանիների տեսակները հայտնի չէին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները