ՌԴ-ում «ցրտի տիրակալը» -30 աստիճան ցրտի պայմաններում կարճ տաբատով ցատկել է պարաշյուտով և համաշխարհային ռեկորդ սահմանել - VIDEO

18:17   24 Մարտ 2019    158

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում «Ցրտի տիրակալ» մականունը ստացած Օլեգ Ռեզանովը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կարճ տաբատով ցատկելով պարաշյուտով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ցատկի պահին ռեզանովի հագին միայն կարճ տաբատ է եղել, իսկ օդի ջերմաստիճանը մինչև -30 աստիճանի է հասել: Նա ցատկել է 4100 մ բարձրությունից և 12-րդ համաշխարհային ռեկորդը սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռեզանովը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ցատկից ժամեր առաջ կիսամերկ մարմինը խրում ձյան մեջ: Էքստրեմի սիրահար տղամարդը չափազանց խիստ եղանակային պայմաններում արդեն 11 համաշխարհային ռեկորդ էր սահմանել և ավելի վաղ հայտնել էր հերթական ռեկորդին պատրաստվելու մասին:


Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները