Սթոլտենբերգը ԻՊԻԼ-ի նկատմամբ հաղթանակը բացառիկ նվաճում է անվանել

18:34   24 Մարտ 2019    148

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ողջունել է Սիրիայի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը:

Այս մասին Սթոլտենբերգը գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԻՊԻԼ-ի կողմից վերահսկվող մնացած տարածքների ազատագրումը համաշխարհային կոալիցիայի բացառիկ նվաճումն է: ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ ահաբեկչության դեմ մեր ընդհանուր պայքարին»,- գրել է Սթոլտենբերգը:

Շաբաթ օրը, մարտի 23-ին, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ԻՊԻԼ-ի ահաբեկիչները դուրս են մղվել նրանց կողմից վերահսկվող վերջին շրջանից: Խոսքը Սիրիայի Բագուզ բնակավայրի մասին է:

Բագուզի տարածքում մի քանի շաբաթ մղված մարտերից հետո սիրիական ժողովրդավարական ուժերը կարողացան հաղթանակ տանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ԻՊԻԼ  


Վերնագիրի այլ պիտակները