Մակրոնը ցուցարարների դեմ զորք չի հանի

18:49   24 Մարտ 2019    173

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ ինքը պատրաստվում է «դեղին ժիլետավորների» դեմ հանել զինվորականների։

Այս մասին հայտնում է AFP-ն։ «Կպահպանեմ այն նույն կանոնները, որոնք սահմանվել են անցյալ տարվա դեկտեմբերին եւ նույնիսկ ավելի վաղ»,- մանրամասնել է նախագահ Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ զինվորականները, որոնք ներգրավված են եղել «Սանտինել» գործողությանը, կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով եւ հատուկ կարեւորության օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն էլ կզբաղվի ցույցերի ընթացքում կարգուկանոնի պահպանությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները