2 ամսվա ընթացքում Վենեսուելայի օտարերկրյա հաշիվներից ավելի քան 30 մլրդ դոլար է գողացվել

18:58   24 Մարտ 2019    179

Վենեսուելայի կապի և հաղորդակցման նախարար խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում երկրի օտարերկրյա հաշիվներից ավելի քան 30 մլրդ դոլար է գողացվել:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վենեսուելայի պետական հեռուստատեսությանը հղումով: Պաշտոնյայի տվյալներով՝ երկրի դրամական միջոցների հափշտակումն իրականացվել է Վաշինգտոնի հրամանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տեղի է ունենում Վենեսուելայի՝ տարբեր արտասահմանյան բանկերում ունեցած ակտիվների արտահանում, և այդ ամենն իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանով»,- հայտարարել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր Թրամփին Վենեսուելայից դեղորայքի արտադրման համար նախատեսված 5 մլրդ դոլարը գողանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները