Պեսկովը հայտնել է, թե ում նախաձեռնությամբ է կայացել Նազարբաևի հրաժարականին նախորդած հեռախոսազրույցը

19:06   24 Մարտ 2019    237

Նուրսուլթան Նազարբաևն անձամբ է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախքան Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալը:

INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այո, Նուրսուլթան Նազարբաևն ինքն է զանգահարել: Նրանք իրականում հաճախակի են հեռախոսով զրուցում, դա միշտ է այդպես եղել վերջին տարիներին: Եվ զանգահարել է նա` հայտարարություն անելուց ժամեր առաջ», - ասել է Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակով կշարունակվեն առաջիկայում: «Ղազախստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է, այդ իսկ պատճառով կասկած չկա, որ առաջիկայում էլ հարաբերությունները կծավալվեն բարձր մակարդակով», - շեշտել է Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Նազարբաևը 30-ամյա ղեկավարումից հետո մարտի 19-ին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաև   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները