Դաղստանում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ

19:18   24 Մարտ 2019    213

Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նշված է Դաղստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ նշվել էր, որ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում է գտնվում սուր աղիքային վարակ ունեցող 89 մարդ, որոնց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ համաճարակաբանական հետաքննություն անցկացնելու նպատակով միջադեպի օջախ է մեկնել մասնագետների խումբ։

Տեղում կազմակերպվել է հակահամաճաչրակային միջոցառումների համալիր, հիվանդներից կատարվել է կլինիկական նյութի, ինչպես նաև ջրմուղի ջրի նմուշառում՝ մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտությունների անցկացման համար։ Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանրապետական վարչության հսկողության տակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դաղստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները