Նազարբաևի դուստրը հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել - VIDEO

19:33   24 Մարտ 2019    175

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել, հաղորդում է URA.ru-ն.

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Նազարբաևան առաջարկում է երեխաներին մանկատներ, հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցներ այցելության տանել, որպեսզի նրանք կարողանան տեսնել «չմտածված սեռական կյանքի» հետևանքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եվ երեխաներին այդ այլանդակներին՝ հաշմանդամներին ցույց տալ: Թող տեսնեն»,- հավելել է Նազարբաևան: Նա շեշտել է, որ նման մեթոդներն ավելի լավ կօգնեն դեռահասների ճիշտ դաստիարակության գործում, քան «խոսակցությունների և դասախոսությունների վրա ծախսված տասնյակ ժամերը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նազարբաևի դուստրը Ղազախստանի Սենատի նոր խոսնակ է ընտրվել:


Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները