Իրաքի խորհրդարանը պատժել է նահանգապետին

20:00   24 Մարտ 2019    159

Իրաքի խորհրդարանը քվեարկությամբ պաշտոնանկ է արել Նինվեի նահանգապետին այն բանից հետո, երբ նահանգում գերբեռնված լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ:

Ջրախեղդ եղածների թվում են նաև կանայք և երեխաներ: Ողբերգական վթարը տեղի է ունեցել մարտի 21-ին: Լաստանավը ջրասույզ է եղել Տիգրիս գետում՝ Մոսուլ քաղաքից ոչ հեռու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նահանգապետին և նրա երկու տեղակալներին պաշտոնանկ անելու առաջարկը խորհրդարանին ներկայացրել է Իրաքի վարչապետ Ադել Մահդին: Ողբերգությունը մեծ վրդովմունք է առաջացրել Իրաքում, հանրությունը Նինվեի նահանգի ղեկավարներին մեղադրել է հանցավոր անփութության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները