Թրամփը կրկին «խոսել է» Twitter-ում «ՌԴ-ի հետ կապված հետաքննության» ֆոնին լռությունից հետո

20:16   24 Մարտ 2019    279

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է իր շփումը Twitter-ում «Ռուսաստանի հետ կապված հետաքննության» ֆոնին մի քանի տասնյակ ժամերի ընթացքում լռությունից հետո:

Իր առաջին թվիթում նա մաղթել է բարի լույս եւ հաճելի օր, իսկ երկրորդում գրել իր հանրահայտ կարգախոսը՝ «Ամերիկան կրկին դարձնենք հզոր», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտնի էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից իրականացվող «Ռուսաստանի միջամտության վերաբերյալ» հետաքննության ավարտի մասին լուրը. Մյուլերը փոխանցել էր Կոնգրեսին 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հետաքննության արդյունքներն առանց նոր մեղադրանքներ ներկայացնելու առաջարկի:

Դոնալդ Թրամփն ամբողջ օրվա ընթացքում զերծ էր մնացել թվիթերյան գրառումներ կատարելուց, ինչը նկատել էին նաեւ միջազգային ԶԼՄ-ները: Սպիտակ տունն ու Ռուսաստանը բազմիցս հերքել են ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ անօրինական կապերի մասին մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները