Թրամփը կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը

20:32   24 Մարտ 2019    350

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Նրա խոսքերով, հրամանագիրը կստրոգրվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Սպիտակ տուն այցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Գոլանի համար Թրամփին շնորհակալություն հայտնելու նպատակով:

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում, որի մեծ մասը վերահսկվում է Իսրայելի, իսկ արևելյան մասը՝ Սիրիայի կողմից: Երկու երկրները Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի անբաժանելի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները