Warner Music-ն առաջինն աշխարհում պայմանագիր է կնքել արհեստական բանականության հետ

21:01   24 Մարտ 2019    242

Ամերիկյան Warner Music ձայնագրման խոշորագույն ընկերությունն առաջինն աշխարհում երաժշտական պայմանագիր է կնքել արհեստական բանականության հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Endel հավելվածի միջոցով ծրագրավորողները 15 ալբոմ կձայնագրեն, որոնցից մի քանիսը կթողարկվեն այս տարի:

Endel-ը ծառայություն է, որը նախատեսված է բարելավման և կենտրոնացման համար: Այն վերլուծում է օգտատիրոջ աշխարհագրական դիրքը, զարկերակը օրվա ընթացքում, եղանակային պայմանները և անհատական երաժշտություն է ստեղծում:

Ցանցի օգնությամբ արդեն հինգ սկավառակ է ձայնագրվել: Ալբոմների թողարկման համար ներդրումներ են կատարել Amazon Alexa Fund-ը և Jillionaire Major Lazer-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Warner-Music  


Վերնագիրի այլ պիտակները