«Յուվենթուսը» չի մեկնի ԱՄՆ, որպեսզի Ռոնալդուն չձերբակալվի

21:39   24 Մարտ 2019    518

Թուրինի «Յուվենթուսը» ամռանը իր նախամրցաշարային շրջագայությունը կանկացնի Ասիայում, այլ ոչ թե Միացյալ Նահանգներում:

The New York Times-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում տուրի կազմակերպիչները որոշել են այն անցացնել առանց թուրինյան ակումբի և դրա առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, որպեսզի բացառվի պորտուգալացի հարձակվողի հավանական ձերբակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրինյան ակումբը Չեմպիոնների միջազգային գավաթի կազմակերպիչ Relevent Sports ընկերության հետ ունի երրկարամյա համաձայնություն: Սպասվում է, որ «Յուվենթուսը» կանցկացնի իր խաղերը Չինաստանում և Սինգապուրում՝ «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ: Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին, Լաս Վեգասում: Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն 375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է այս թեմայով հրապարակայնորեն խոսել:

Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:

2018 թվականի սեպեմբերին Ռոնալդուի դեմ մեղադրանքը թարմացվել է և սկսվել է հետաքննություն: Հավանական է, որ ԱՄՆ մեկնելու դեպքում Ռոնալդուին կձերբակալեն՝ որպես մեղադրյալ: Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հերքել է բռնաբարության մասին բոլոր լուրերը: «Ես կտրականապես հերքում եմ բոլոր մեղադրանքներն իմ դեմ: Բռնաբարությունը սարսափելի հանցագործություն է, որը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ:

Որքան էլ շատ ես ցանկանամ մաքրել իմ անունը, չեմ մասնակցի ԶԼՄ-ների հորինած թատրոնին: Ես մաքուր խղճով և հանգիստ սպասում եմ հետաքննության ավարտին»,- գրել է Ռոնալդուն իր թվիթերյան միկրոբլոգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենթուս   Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները