Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ

09:00   25 Մարտ 2019    179

Նորվեգիայի ափերի մոտ ծանծաղուտի մեջ հայտնված Viking Sky կրուիզային նավն անվտանգ կերպով հասել է նավահանգիստ, հաղորդում է Press Association-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ նավի անձնակազմին հաջողվել է նետել խարիսխը հարկադիր կանգառի վայրում, քանի որ հակառակ դեպքում նավը կկործանվեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավահանգիստ ժամանակ նավի վրա դեռեւս գտնվում էին 479 ուղեւորներ եւ անձնակազմի 458 անդամներ: Նշվում է, որ դեպքի հետեւանքով 20 ուղեւորներ ստացել են վնասվածքներ եւ այժմ բուժօգնություն են ստանում Նորվեգիայում: Մյուսներն առաջիկայում կուղեւորվեն տուն:

Հիշեցնենք, որ Viking Sky կրուիզային նավը խրվել էր ծանծաղուտի մեջ: Նավի եւ ուղեւորների փրկարարական գործողությունները շարունակվում էին ավելի քան 24 ժամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները