Ֆրանսիայում 2018-ի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» ցույցերի ավելի քան 8700 մասնակից է ձերբակալվել

09:06   25 Մարտ 2019    144

Ֆրանսիայի ոստիկանությունը 2018 թվականի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» անցկարած բողոքի ցույցերի ընթացքում կարգուկանոն հաստատելիս ավելի քան 8700 մարդու է ձերբակալել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարի տվյալներով՝ նրանցից 2000-ն արդեն դատապարտվել են ֆրանսիական դատարանի կողմից: Ինչպես նա նշել է, դեպքերի 40 տոկոսի պարագայում օրինախախտներին իրական ազատազրկման են դատապարտել, իսկ մյուս 60-ի պարագայում այլ միջոցներ են կիրառվել:

Նրանց հիմնականում դատապարտել են հարկադիր հանրային օգտակար աշխատանքների: Ձերբակալվածներից ոմանց արգելել են առաջիկա ամիսներին Փարիզ այցելել: Ազատազրկման ժամկետը կազմում է 1-3 ամիս:

Շաբաթ իրականացված 19-րդ համազգային բողոքի ցույցի արդյունքում ողջ երկրով մեկ 233 մարդ է ձերբակալվել, որոնցից 172-ը կալանքի տակ են առնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները