Apple-ին հաջողվել է հերթական անգամ առաջ անցնել Microsoft-ից

09:23   25 Մարտ 2019    109

Նոր iPad-ի և AirPods-ի շնորհիվ Apple ընկերությունը մեծացրել է իր բաժնետոմսերի արժեքը, ինչը թույլ է տվել գերազանցել Microsoft-ին և դառնալ աշխարհում ամենաթանկ ընկերություններից մեկը:

Apple-ն արդեն զբաղեցրել է այդ դիրքը 2018-ի ամռանը, սակայն iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը չարդարացրին սպասելիքները և վաճառվում էին ավելի վատ, քան ակնկալվում էր, ինչի հետևանքով ընկերության վարկանիշը որոշակիորեն նվազեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, մարտին ներկայացված արտադրանքի շնորհիվ Apple-ին հաջողվեց վերադարձնել վարկանիշը, չնայած այն բանին, որ դրանք ավելի քիչ էին տարածված, քան սմարթֆոնները: Ընկերության արժեքը աճեց մինչև 916 մլրդ դոլարի, երբ Microsoft-ի ցուցանիշը 908 միլիարդ դոլար էր:

Իհարկե, հավանականություն կա, որ ընկերությունները նորից կփոխեն տեղերը, եթե Windows 10-ի նոր թողարկումը հաջողություն ունենա: Սակայն, չպետք է բացառել այն փաստը, որ Apple-ը ևս շուտով կներկայացնի իր նոր սարքավորումները, ինչպես նաև լուրեր կան նորությունների հարթակի ստեղծման մասին:

Ավելին, ինչպես միշտ, սեպտեմբերին ընկերությունը պետք է ներկայացնի սմարթֆոնների նոր մոդելներ, որոնք կփոխարինեն նախորդներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները