30 տարի ավտոտնակում մոռացված Bentley-ն վաճառվել է ավելի քան 450 000 ֆունտ ստերլինգով

10:09   25 Մարտ 2019    136

Ավելի քան 30 տարի ավտոտնակում կանգնած Bentley-ն, որն արտադրվել է 1936 թվականին, Անգլիայում կայացած աճուրդում վաճառվել է 454 250 ֆունտ ստերլինգով:

Վերջնական գինը գրեթե երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավտոմեքենան պատկանել է Մեծ Բրիտանիայի Թագավորական օդուժի օդաչու Չարլզ Բլեքհեմին: Վաճառված ավտոմեքենան ընդամենը երկու սեփականատեր է փոխել: Բլեքհեմը մեքենան վարել է 36 տարի, իսկ երբ այլևս չի կարողացել նստել ղեկին, այն փակել է ավտոտնակում, որտեղ էլ մեքենան հայտնաբերել են նրա մահից հետո:

Bentley 4 ½-Litre-ի այս օրինակն ընդգրկվել է 10 ավտոմեքենայից կազմված շարքում, որը ստեղծվել է հինգ տարի անց այն բանից, երբ Bentley-ն անցել է Rolls-Royce-ի վերահսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bentley  


Վերնագիրի այլ պիտակները