Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ

10:21   25 Մարտ 2019    161

Մոտ 1,5 հազար միգրանտներից կազմված քարավանը կիրակի Մեքսիկայի հարավի Չյապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ հյուսիսային սահման։

Քարավանի մեջ կան Հոնդուրասի, Սալվադորի, Նիկարագուայի, Գվատեմալայի, ինչպես նաեւ Կուբայի քաղաքացիներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Nacional թերթին։ Պարբերականը նշում է, որ միգրանտների խումբը որպես քարավան ձեւավորվել է Մեքսիկայում։ Օտարերկրացիները Չյապասում են եղել 2019 թվականի սկզբից։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ամեն տարի մի քանի հարյուր հազար մարդ փորձում է ԱՄՆ հասնել Մեքսիկայի միջոցով։ Ընդ որում՝ նրանք հաճախ դառնում են հանցավոր խմբավորումների կամ մարդկանց առեւտրով զբաղվողների զոհեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2018 թվայանի նոյեմբերի վերջին մոտ 500 ներգաղթյալ Կենտրոնական Ամերիկայից փորձել էր անցնել մեքսիկական սահմանը Տիխուանայի մոտ։ Ամերիկյան ուժայինները նրանց դեմ կիրառել էին արցունքաբեր գազ։ Մեկ օր անց Մեքսիկայի իշխանությունները երկրից վտարել էին միջադեպի 98 մասնակցի եւ ուժեղացրել անվտանգության միջոցները քաղաքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները