Ճապոնիայի ամերիկյան ռազմաբազայում պայթյուն է որոտացել

10:35   25 Մարտ 2019    191

Անհայտ անձը ներխուժել է Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում գտնվող «Քեմփ-Ֆոսթեր» ամերիկյան բազա և պայթյուն իրականացրել Ճապոնիայի ՊՆ ներկայացուցչության գրասենյակի մոտ։

Այս մասին հայտնում է տեղի NHK հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ բազայի տարածք անծանոթը ներխուժել է ցանկապատը կտրելու միջոցով։ Նա այնտեղ գազի բալոն է պայթեցրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառված նյութական վնասի չափը չի հստակեցվում։ Ոստիկանությունը փնտրում է չարագործին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները