Հոնդուրասը ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք

10:46   25 Մարտ 2019    131

Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Խուան Էռնանդեսը։ Նրա խոսքով՝ Հոնդուրասի առաջին քայլը կլինի Երուսաղեմում առևտրային ներկայացուցչության անհապաղ բացումը։

Նշենք, որ Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան հատվածին, այդ իսկ պատճառով Գազայի հատվածի հետ սահմանին պարբերաբար տեղի են ունենում իսրայելական բանակի հետ պաղեստինցիների բախումներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնդուրաս   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները