Ռումինիան ԵՄ միակ անդամն է, որը որոշել է Իսրայելում դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ

10:53   25 Մարտ 2019    149

Ռումինիան Եվրամիության միակ անդամն է, որը որոշել է Իսրայելում դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Տեղափոխության մասին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում՝ Հասարակական հարաբերությունների հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեի լսարանի առջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Անցած տարի այդ հարցը վեճեր էր առաջացրել Ռումինիայում։ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ գործարկվել է դեսպանության տեղափոխման հարցի վերլուծման ու գնահատման գործընթաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները