Ուելսի արքայազն Չառլզը այցելել է Կուբա

11:12   25 Մարտ 2019    157

Ուելսի արքայազն Չառլզը տիկնոջ՝ Քոռնուոլի հերցոգուհի Քամիլայի հետ պատմական այցով գտնվում է Կուբայում՝ Կարիբյան ավազանի երկրներում շրջագայության շրջանակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորեցի արքայական զույգին՝ Ուելսի արքայազնին եւ Քոռնուոլի հերցոգուհուն, որոնց ասացի, որ շատ ուրախ եմ նրանց պաշտոնական այցի առիթով, որը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամի առաջին այցն է Կուբա»,- ասել է Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Անա Գոնսալեսը Թվիթերի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փոխնախարարը հավելել է, որ արքայական զույգը այցելել է Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիին նվիրված հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով։ Նշվում է, որ սա բրիտանական թագավորական ընտանիքի անդամների առաջին այցն է հանրապետություն 1959 թվականի հեղափոխության հաղթանակից հետո։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թագավորական զույգը Կուբայում կանցկացնի երեք օր։ Այցի ընթացքում նրանք կհանդիպեն Կուբայի նախագահի հետ, կայցելեն արվեստների կենտրոն, կհանդիպեն երիտասարդ գործարարների հետ։ Բացի այդ, նրանց համար կկազմակերպվի ընդունելություն Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպանի մոտ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էր այցելել Կուբա պաշտոնական այցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները