Ղազախստանի նավթահանքում խոշոր հրդեհ է բռնկվել

11:40   25 Մարտ 2019    168

Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթի հանքավայրում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրահմետովն ասել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:10 րոպեին և ընդգրկել 900 քմ տարածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրդեհի բոցերի բարձրությունը կազմել է 10 մ: Հրդեհը մարելու համար գործի է դրվել 4 մարտական հաշվարկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները