ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ է հանդիպել

11:58   25 Մարտ 2019    280

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:

Այդ մասին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը ժապավեններ է ցուցադրել աշխատանքային ընթրիքից, որը կառավարության ղեկավարի կողմից կազմակերպվել Էր գլխավոր քարտուղարի այցի առթիվ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում երկրի ինտեգրացման գործընթացը, այդ ուղղությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- հայտնել Է հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսի Է ժամանել կիրակի երեկոյան: Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին հայտարարել Է, որ մարտի 25-ին Ստոլտենբերգը, Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան կայցելեն Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոն, որտեղ մարտի 18-ից ընթանում են NATO – Georgia Exercise 2019 Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները