Իսպանիայի թագավորն ու թագուհին Արգենտինա ժամանելուց հետո 1 ժամ չեն կարողացել ինքնաթիռից դուրս գալ

12:25   25 Մարտ 2019    181

Իսպանիայի միապետ Ֆելիպե 6-րդն ու թագուհի Լետիսիան, որոնք մարտի 24-ի երեկոյան պետական այցով ժամանել են Արգենտինա, մեկ ժամ ստիպված են եղել ինքնաթիռում մնալ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն պատճառը եղել է անհրաժեշտ բարձրության շարժասանդուղքի բացակայությունը: Թագավորական ընտանիքին տեղափոխող Airbus-ը Բուենոս Այրեսի օդանավակայան է ժամանել երեկոյան. ընդ որում՝ այն ևս 15 րոպե սպասել է, որպեսզի թռիչքուղու վրա վայրէջքի ազատ տեղ բացվի:

Վայրէջքից հետո թագավորն ու թագուհին պետք է իջնեին իրենց սպասող պաշտոնական պատվիրակության մոտ, սակայն նախապատրաստված շարժասանդուղքը կարճ է եղել ու չի հասել օդանավի դռանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում թագավորական զույգին մեկ այլ օդանավակայան ուղարկելու տարբերակն է քննարկվել, սակայն ի վերջո անհրաժեշտ բարձրության շարժասանդուղք է գտնվել, ու հյուրերը բարեհաջող դուրս են եկել ինքնաթիռից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները