Թրամփը մտադիր չէ դեմոկրատների նկատմամբ հետաքննություն սկսել. Սպիտակ տուն

12:49   25 Մարտ 2019    234

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հանձնարարել հետաքննություն սկսել իր դեմոկրատ քաղաքական հակառակորդների նկատմամբ` հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հրապարակված եզրակացությունների հետ կապված, որը վերաբերում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտությանը:

Այս մասին նախագահական ինքնաթիռում, որը Ֆլորիդայից մեկնել է Կոլումբիա նահանգ, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Թրամփը մտադիր չէ գլխավոր դատախազին խնդրել հետաքննություն սկսել իր դեմոկրատ քաղաքական հակառակորդների նկատմամբ», - նշված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիդլին պարզաբանել է, որ նախագահի համար հետաքննության արդյունքներով ճեպազրույց են անցկացրել, մինչեւ որ նա հեռացել է իր Մար-ա-լագո կալվածքից: Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը մինչեւ հիմա չի ծանոթացել Մյուլերի զեկույցին, որը գաղտնի բնույթ ունի: «Պարզ չէ՝ արդյոք նախագահը կուսումնասիրի Մյուլերի ամբողջ զեկույցը», -նշել է Հիդլին:

ԱՄՆ ղեկավարն, ըստ նրա, իրեն «հիանալի է զգում»: «Նա պարզապես շատ ուրախ է, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց», - ասել է մամուլի քարտուղարի տեղակալը: Պատասխանելով հարցին, թե ինչու է նախագահը շարունակում հայտարարել, որ արդարացված է , թեեւ զեկույցում այդ մասին չի նշվում, Հոգանն ասել է.

«Դատախազները չեն արդարացնում, նրանք հետապնդում են դատական կարգով: Դա պարզապես անհեթեթ է», - եզրափակել է նա: Կիրակի Թրամփը Ֆլորիդա նահանգում մեկնաբանել էր հատուկ դատախազի հետաքննության վերաբերյալ հրապարակված եզրակացությունները:

Նա նշել էր, որ իր նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելը անօրինական էր եւ հույս ունի, որ իրավասու մարմիններն այդ կապակցությամբ կքննարկեն դեմոկրատների գործողությունները: «Հուսով եմ, ինչ-որ մեկը ուշադրություն կդարձնի մյուս կողմին», - հավելել է նա՝ խոսելով դեմոկրատների թվից իր քաղաքական հակառակորդների մասին: Հեռնց այս միտքն էլ մեկնաբանել էր Հիդլին:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթներ, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույց էր ներկայացրել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ պայմանավորվածություն չի եղել: Միեւնույն ժամանակ, զեկույցում կա պնդում, որ Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» եւ հաքերային հարձակումների միջոցով:

Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս մերժել են նախընտրական քարոզչության ընթացքում ՌԴ պաշտոնական անձանց հետ որեւէ անօրինական շփումների մասին կասկածները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները