Boeing-ն օդաչուներին ու մասնագետներին հրավիրել է MAX ինքնաթնռների նոր ծրագրային ապահովման շնորհանդեսին

13:18   25 Մարտ 2019    183

Boeing կորպորացիան մարտի 25-ին Միացյալ Նահանգների առաջատար ավիաընկերությունների շուրջ 200 օդաչուների, մասնագետների և այլ շահագրգիռ անձանց հրավիրել է 737 MAX ընտանիքի ինքնաթիռների նորացված ծրագրային ապահովման շնորհանդեսին:

Կորպորացիայի հաղորդագրության մեջ ասված է, որ այն «շարունակում է սերտորեն աշխատել սպասարկյալների և հսկողական մարմինների հետ ծրագրային ապահովման և 737 MAX-ի համար օդաչուների պատրաստման կատարելագործման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շնորհանդեսը կկայանա մարտի 27-ին Ռենթոնում՝ Վաշինգտոնի նահանգ: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Boeing կորպորացիան որոշում է ընդունել, որ MCAS («Մանևրման համակարգի բնութագրերի բարելավում») համակարգի տվիչների անսարքության ազդասարք կտեղակայվի 737 MAX ընտանիքի բոլոր հանրանավերում պարտադիր կարգով:

Մասնագետների գնահատումներով՝ հենց համակարգի տվիչների անսարքությունն է դարձել այդ մոդելի ինքնաթիռների վթարների պատճառն Ինդոնեզիայում և Եթովպիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները