Ամերիկացի գիտնականները տիեզերք են ուղարկել 100 փոքրիկ արբանյակներ

14:22   25 Մարտ 2019    184

Sprite-ի ավելի քան 100 փոքրիկ արբանյակները, յուրաքանչյուրը 5 գրամ ծավալով, ուղարկվել են տիեզերք ամերիկյան KickSat 2 տիեզերական սարքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հեղինակ Զաք Մանչեսթերի հայտարարությանը:

Մեր KickSat 2 արբանյակը, որը ստեղծվել է Քորնելի համալսարանում, փետրվարին դուրս էր հանվել դեպի ուղեծիր Cygnus բեռնատար տիեզերանավից Միջազգային տիեզերակայանից անջատվելուց հետո: Դրա ներսում կային Sprite-ի 104 փոքրիկ արբանյակներ չիպի տեսքով՝ 3.5*3.5 սմ չափով եւ 5 գրամ ծավալով ռադիոհաղորդիչով: Հետագայում փոքր արբանյակները կարող են կիրառվել գիտական խնդիրներ առաջադրելու եւ լուծելու համար:

Մանչեսթերը թվիթերյան իր էջում հայտնել է, որ 104 փոքրիկ արբանյակներն արձակելու հրահանգը տրվել էր Երկրից մարտի 19-ին, եւ խնդրել է ամբողջ աշխարհի ռադիոսիրողներին տեղեկացնել իրեն դրանցից ստացված ազդանշանների մասին: Ավելի ուշ աստղագետ Սես Բասը հաստատել էր արբանյակից ազդանշանների ստացման փաստը:

Մանչեսթերը նշել է նաեւ, որ ռասիոսիրողները պետք է շտապեն լսել ազդանշանները, քանի որ փոքրիկ արբանյակներն արագորեն անկում են ապրում եւ շուտով կայրվեն մթնոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները