Գերմանիայում գնդակի համար վիճած երեխաների ծնողները զանգվածային կռվի են բռնկվել

15:19   25 Մարտ 2019    201

Մարտի 23-ի երեկոյան Ռեյնլանդ-Փֆալց դաշնային շրջանի Ռայնբյոլեն քաղաքի խաղահրապարակներից մեկում փոքրիկները վիճել են գնդակի համար:

Իրենց երեխաներին օգնության հասած ծնողները նույնպես չեն կարողացել կիսել խաղալիքը խաղաղ ճանապարհով, հաղորդում է DW-ն: Բռնկված վեճի հետեւանքով մի քանիսը ստացել են թեթեւ վնասվածքներ, հայտնել է ոստիկանությունը կիրակի՝ մարտի 24-ին: Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի հարեւանությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը, որին ահազանգել էին անցորդները, բաժանել է կռվի բռնկված մեծահասակներին եւ արգելել նրանց հետագայում հայտնվել ուսումնական հաստատության մոտակայքում: Բացի այդ, ծեծկռտուքի փաստով գործ է հարուցվել մարմնական վնասվածքներ պատճառելու հոդվածի շրջանակներում:

Ոստիկանությունը դեռ չի հայտնել կռվի մասնակիցների հստակ թիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները