2016-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն չի հայտնաբերվել․ Մյուլեր

16:34   25 Մարտ 2019    123

ԱՄՆ արդարադատության նախարարի հայտարարության համաձայն՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մյուլերի հետաքննությունը պարզել է նաև, որ Թրամփի գրասենյակը առնչություն չի ունեցել Դեմոկրատական կուսակցության անդամների համակարգիչները կոտրելու հետ: Հատուկ դատախազը կարծիքով՝ դրա համար պատասխանատու են «ռուսական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ցանցահենները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մյուլերի խոսքով՝ «ռուսական գործի» մասին նրա զեկույցը չի ենթադրում, որ Թրամփը հանցանք է գործել, բայց և չի հերքում դա: Նա դժվարացել է պատասխանել հարցին՝ փորձել է արդյոք ԱՄՆ առաջնորդը փորձել է խոչընդոտել արդարադատությանը։ Նշվում է նաև, որ Մյուլերի նոր զեկույցը հրապարակելու շուրջ արդարադատության նախարարը որոշում կկայացնի, միայն երբ համոզվի, որ դա չի հակասում օրենքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մյուլեր  


Վերնագիրի այլ պիտակները