Թրամփը մեկնաբանել է Մյուլերի հետաքննությունը - VIDEO

17:52   25 Մարտ 2019    174

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «ամոթալի» է անվանել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննությունը, հաղորդում է Bloomberg-ը։

Թրամփն ընդգծել է, որ 22-ամսյա հետաքննության արդյունքում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Ռուսաստանի հետ դավադրություն կամ արդարադատությանը խոչընդոտելու փորձ չի հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ո՛չ դավադրություն, ո՛չ արդարադատությանը խոչընդոտում։ Լիակատար և բացարձակ արդարացում»,-գրել է նա Twitter-ի իր էջում։


Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մյուլեր  


Վերնագիրի այլ պիտակները