Պորոշենկոն պարտվելու դեպքում կանվանափոխի կուսակցությունըւ եւ կգնա Ռադա

18:02   25 Մարտ 2019    100

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 31-ի կամ ապրիլի 21-ի ընտրություններին պարտվելու դեպքում, կմասնակցի Գերագույն Ռադայի ընտրություններին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նախագահի թիմում վստահ են, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ Պորոշենկոն կմնա քաղաքականությունում: «Պյոտրն այն մարդը չէ, որը հենց այնպես անհետանա: Մյուսների համեմատ՝ նա բավականին երիտասարդ է եւ նա դեռ ունի հավակնություններ, որոնցից չի հրաժարվի», - ասել է գործող նախագահի շտաբի անդամը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պորոշենկոյի նկարագրված նախընտրական «ցանցը» կառուցում են միանգամից «թիրախ» դարձնելով եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Հաղորդվում է, որ Պորոշենկոն պատրաստվում է Ռադայի ընտրություններին գնալ «Պյոտր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինք» կուսակցության առաջին համարով: Բայց մինչ այդ կուսակցությունը կանվանափոխեն: Անվանումից կհանեն Պորոշենկոյի մասին հիշատակումը եւ կթողնեն միայն «Համերաշխությունը»:

Նախագահի շրջապատի զրուցակիցների խոսքով՝ նրա համար առավել անցանկալի տարբերակ է պարտությունն առաջին փուլում: «Ավելի ցավոտ կլինի առաջին փուլում պարտվելը: Դա նշանակում է, որ բոլորը պետք է հավաքեն ճամպրուկները եւ մասնագիտական անպետքության պատճառով երկարատեւ արձակուրդ գնան: Երկրորդ փուլում պարտվելը հաճելի չի լինի, սակայն առաջին փուլի պարտությունը պարզապես աղետ կլինի», - խոստովանել է Պորոշենկոյի շտաբի անդամներից մեկը:

Ընտրություններին հաղթանակի դեպքում Պորոշենկոն ցանկանում է իր կուսակցության ցուցակի առաջին համարն առաջարկել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին: Ըստ գործող նախագահի ծրագրի՝ «Համերաշխությանը» պետք է միանան նաեւ Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը եւ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Նա մտադիր է նաեւ պահել Վիտալի Կլիչկոյի «Հարված» խումբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները