Պորոշենկոն «թշնամիներին» սպառնացել է մահաբեր զենքով

18:20   25 Մարտ 2019    153

Ուկրաինական բանակը անհրաժեշտության դեպքում «կարող է հմտորեն օգտվել թշնամու համար մահաբեր զենք» կիրառելու հնարավորությունից, գրել է Պյոտր Պորոշենկոն Facebook-ում։

«Օրերս զինվորականներին Խմելնիտչինայում, բացի թուրքական նորագույն թռչող անօդաչու սարքերից, հանձնեցի ավելի քան 420 միավոր սպառազինություն եւ տեխնիկա։ Պաշտպանական ճյուղի աշխատակիցները ուկրաինացի զինվորականների ձեռքը թե՛ սուր, թե՛ վահան տվեցին։ Տվեցին թշնամու համար մահաբեր զենք, որից, հավաստիացնում եմ, անհրաժեշտության դեպքում ուկրաինական բանակը հմտորեն կօգտվի»,- ասել է պետության ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պորոշենկոն Ռուսաստանն անվանել է ագրեսոր եւ խոստացել, որ Ուկրաինան կշարունակի ամրացնել մարտունակությունը, որպեսզի դիմակայի արեւելյան հարեւանին։ Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոր պատժամիջոցներ է մտցրել որոշ ռուսաստանցիների դեմ։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրաման մի շարք երկրների բնակիչների դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, որոնք դիտորդ են եղել ԼԺՀ եւ ԴԺՀ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ մասնակցել են Ղրիմի կամրջի կառուցմանը։ Պատժամիջոցները կառնչվեն 294 իրավաբանական եւ 848 ֆիզիկական անձանց։

Մինչ այդ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հաստատել էր նոր հակառուսական պատժամիջոցներ մտցնելու որոշումը իրավաբանական եւ ֆիզիկական այն անձանց հանդեպ, որոնք, իբր, աջակցել են «Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններին»։ 2015 թվականի հունվարին Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն էր արել, որում Ռուսաստանն անվանվում է ագրեսոր երկիր, քանի որ Կիեւը համարում է, որ Մոսկվան միջամտում է Ուկրաինայի գործերին եւ հակամարտության կողմ է Դոնբասում։

Դրա ապացույցները չեն ներկայացվել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այս պնդումներն անվանել է «հրապարակային անապացույց զրպարտություններ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները