Ղազախստանում առաջարկել են ևս 3 քաղաք անվանափոխել

18:35   25 Մարտ 2019    164

Ղազախստանի «Լուսավոր ուղի» դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Կազբեկ Իսան առաջարկել է անվանափոխել Պետրոպավլովսկ, Պավլոդար և Սեմեյ քաղաքները, գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բնակավայրերն անվանափոխել՝ ի պատիվ Ղազախստանի պատմության կարկառուն գործիչների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պետրոպավլովսկը պետք է կոչել Աբիլայ խանի անունով, Պավլոդարը՝ Քենեսարը խանի, որը պայքարել է հանուն երկրի անկախության, իսկ Սեմեյը՝ Ալիխան Բուկեյխանովի»,- հայտարարել է պաշտոնյան «Ղազախստան 2050» դեմոկրատական ուժերի համազգային կոալիցիայի նիստի ժամանակ:

Նա նաև աջակցել է հանրապետության մայրաքաղաք Աստանան երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուր-Սուլթան անվանակոչելու որոշմանը՝ պարզաբանելով, որ նոր նախաձեռնությունն իր անձնական կարծիքն է, որը դեռ պետք է քննարկվի կուսակցության խմբակցության նիստում:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան անվանակոչելու մասին որոշումը՝ չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները