Իրանում ջրհեղեղից շուրջ երկու տասնյակ մարդ է զոհվել

18:48   25 Մարտ 2019    154

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ:

Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայության աշխատակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները