ԱՄԷ-ում կայծակը սպանել է 35 թանկարժեք բազեների

19:42   25 Մարտ 2019    181

Աբու Դաբի էմիրության Մադինաթ Զաեդ քաղաքում կայծակի հարվածից ոչնչացել են հազվագյուտ տեսակի 35 բազեների ձագեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ թռչունների ընդհանուր արժեքը կազմում է 301 հազար դոլար։ Կայծակը հարվածել է շինությանը, որտեղ պահվում էին թռչունները, շենքը սկսել է այրվել։

Եղանակային տեսության ազգային կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում նախօրեին ամպրոպներով և ուժեղ քամիներով ուղեկցվող անձրևներ են տեղացել։ Նա նաև նշել է, որ այդ եղանակը կշարունակվի մինչև մարտի 28-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները