Apple-ի հաջորդ iPhone-ը կկարողանա անլար լիցքավորել այլ սարքեր. աղբյուր

19:58   25 Մարտ 2019    179

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, չցանկանալով հետ մնալ Huawei և Samsung մրցակիցներից, պատրաստվում է iPhone սմարթֆոնի հաջորդ մոդելն այնպես ստեղծել, որ այն կարողանա անլար լիցքավորում ապահովել այլ սարքերի համար:

Այս մասին գրում է The Verge-ը՝ վկայակոչելով Apple-ի սպասվելիք նորարարությունների քաջատեղյակ աղբյուր Մին Չի Կուոյին: Վերջինս մանրամասնել է, որ նոր մոդելը ներկայացվելու է 2019թ., տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև նշել է, որ նորույթը կունենա կատարելագործված տեսախցիկներ, ավելի մեծ մարտկոց: Աղբյուրը նկատում է, որ հեռախոսի նոր հատկությունն օգտակար կլինի հատկապես AirPods անլար ականջակալների լիցքավորման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները