Թուրքական կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռը

20:04   25 Մարտ 2019    157

Թուրքական կործանիչները Ագատոնիսիոն կղզի թռիչքի ժամանակ հետապնդել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ուղղաթիռը, հաղորդում է AP-ն:

Ցիպրասի խոսքով՝ նրան «ողջունել են» թուրքական կործանիչները, որոնք խախտել են Հունաստանի օդային տարածությունը Ագատոնիսիոն կղզի թռիչքի ժամանակ: Նա նշել է, որ այդ գործողությունները ուղղաթիռի օդաչուին ստիպել են մինչեւ հունական կործանիչների ժամանումը ցածր մանեւրներ իրականացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցիպրասն ընդգծել է, որ Հունաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ երկխոսությանը եւ համագործակցությանը, սակայն անհրաժեշտության դեպքում «մենք կանենք այն, ինչ մեզ սովորեցրել են մեր նախնիները՝ մեր երկիրը պաշտպանելու համար»: Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններ կան մի շարք հարցերով, այդ թվում, Էգեյան ծովում տարածքային վեճերը:

Աթենքը հաճախ բողոքում է, որ թուրքական կործանիչները խախտում են երկրի օդային տարածությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները