ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը

20:27   25 Մարտ 2019    192

ՌԴ ԱԳՆ-ը «չար զրպարտանք» է անվանել 2016թ․ ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության վերաբերյալ պնդումները։

Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների հրապարակման հետ։

«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության բացակայության մասին հիմնական եզրակացությունը ուղղակի այլ լինել չէր կարող»,- ընդգծում է հաստատությունը՝ նշելով, որ Մոսկվան նախկինում բազմիցս ասել է մեղադրանքների բացարձակ հորինված բնույթի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՌԴ ԱԳՆ-ը նաեւ նշել է, որ բազմիցս առաջարկել է Վաշինգտոնին «պրոֆեսիոնալ մակարդակով» քննարկել հնարավոր մեղադրանքները, որոնք վերաբերում են «էլեկտորալ գործընթացների վրա ազդեցություններին»։ Այդպիսի առաջարկներից է, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, կիբեռվտանգների հարցով համատեղ աշխատանքային խմբի կազմակերպումը, որից Վաշինգտոնը խուսափում է, «քանի որ մերկապարանոց պնդումները ապացուցելու ոչինչ չունի»։

2016թ, ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հիմնական եզրակացությունները հրապարակվել են կիրակի՝ մարտի 24-ին։ Դրանք Կոնգրեսին ներկայացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, փաստաթուղթը հրապարակվել է նաեւ Ներկայացուցիչների պալատի կայքում։ «Հետաքննությունը չի պարզել, որ Թրամփի նախընտրական շտաբի մասնակիցները կամ նրանց հետ կապված որեւէ մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել կամ համագործակցել է Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում նրա միջամտության հարցում»,- կոնգրեսականներին հայտնել է Բարը։

Այնուամենայնիվ, հատուկ դատախազի թիմին հաջողվել է պարզել ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերի մի քանի դեպք։ Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ ամերիկացիներին ապատեղեկացնելու եւ այդպիսով ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձեր կատարել է Ինտերնետ-հետաքննությունների ռուսական գործակալությունը, իսկ Թրամփի մրցակից Հիլար Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրել են Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերները։ Նրանց եւ Թրամփի միջեւ հատուկ դատախազը կապեր չի գտել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները